Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ
ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Մասնավորապես, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել են ակոսափող հրազեն, թմբուկավոր ատրճանակ, կրակող ինքնաշեն սարք և ռազմամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։
«Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու առումով արդյունավետ էր Եղեգնաձորի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքը։
Ամասիայի բաժնի համայնքային ոստիկանների իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնելու դեպք։
«Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: