4 ամիս է՝ ակցիա իրականացնող քաղաքացիների ավտոմեքենաները հատուկ պահպանվող տարածքում են. Դանիելյան
«4 ամիս է՝ ակցիա իրականացնող մեր քաղաքացիների ավտոմեքենաները հատուկ պահպանվող տարածքում են։ Իմ հարցին՝ «մինչև ե՞րբ եք պատրաստվում պահել մեքենաները», պարեկային ծառայության պետը պատասխանում է՝ «ինչքան պետք ա, էդքան էլ կպահվեն»,-Աժ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին;
Պատգամավորը հիշեցրեց, որ ակցիաներին մասնակցած մեծ թվով քաղաքացիների մեքենաները դեռ գտնվում են տուգնային հրապարակում։
«Իմ հարցին՝ «մինչև ե՞րբ եք պատրաստվում պահել մեքենաները», պարեկային ծառայության պետը պատասխանում է՝ «ինչքան պետք ա, էդքան էլ կպահվեն»: Այսինքն սա է պատասխանը, սա է ձեր բարեփոխումները, որ պարեկային ծառայության պետը ԱԺ պատգամավորին ոչ թե ասում է՝ «օրենքը սա է, այսքան է խախտումը», այլ ասում է՝ «ինչքան ուզենք այդքան էլ կպահենք»»,- նշեց նա:
Դանիելյանը նաև մտահգիչ պատկերի մասին ներկայացրեց, առ այն, որ պարեկները շատ հաճախ ապօրինի են տուգանում քաղաքացիներին, և, օրինակ ինքն անձամբ, դատարանում հաղթել է դատական գործը և հարցրեց, թե դա է բարեփոխումը որ միջնակարգ կրթությամբ քաղաքացին պարեկ է աշխատում և նման սխալներ թույլ տալիս։