Դելե Ալին հնարավոր է կարիերան շարունակի Իտալիայում
Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին կիսապաշտպան Դելե Ալին կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։
Այս մասին հայտնում են Tribal Football-ը։ Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի գործակալը բանակցում է «Ջենոյաի» ներկայացուցիչների հետ։
Ալին ներկայումս ազատ գործակալի կարգավիճակում և մարզվում է «Էվերտոնի» մարզաբազայում:
Անգլիայի հավաքականի կազմում Դելեն անցկացրել է 37 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ, փոխանցում է Armsport-ը։