Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լեհաստան
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լեհաստան, որտեղ ՀՀ-ն առաջին անգամ ԱԳ նախարարի մակարդակով մասնակցում Վարշավայի անվտանգության ֆորումին։
Ֆորումի նախագահ Կատաժինա Պիսարսկայայի կողմից պաշտոնական դիմավորումից հետո նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկիի հետ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Վարշավայի անվտանգության և սեպտեմբերին Երևանում անցկացված «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումների միջև հնարավոր համագործակցության շուրջ։
Անդրադարձ է կատարվել ԵՄ հետ ՀՀ գործընկերության խորացմանն ուղղված ջանքերին և այդ ուղղությամբ մասնավորապես Լեհաստանի գործընկերների հետ համագործակցության հարցերի։