Միասին կարող ենք ավելի ամրապնդել մեր գործընկերությունը․ Բորելը շնորհավորել է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը շնորհավորել է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ ԵՄ-ն և Հյուսիսատլանտյան դաշինքը կամրապնդեն իրենց գործընկերությունը առաջիկա տարիներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռյուտեն արդեն ստանձնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ փոխարինելով Յենս Ստոլտենբերգին։
«ՆԱՏՕ-ԵՄ համագործակցությունը կենսական նշանակություն ունի մեր առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար: Միասին մենք կարող ենք ավելի ամրապնդել մեր գործընկերությունը»,- հայտնել է Բորելը: