Իրանի ներգրավվածությունը ԵԱՏՄ ընդլայնում է տնտեսական փոխգործակցության հնարավորությունները. Փաշինյան
Իրանի Իսլամական Հանրապետության ներգրավվածությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության մեջ ընդլայնում է տնտեսական փոխգործակցության հնարավորությունները և վայելում Հայաստանի լիակատար աջակցությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր մենք ընդլայնված կազմով քննարկում ենք ունենալու, և մեզ են միացել Իրանի և Ուզբեկստանի մեր գործընկերները։ Առաջին հերթին ցանկանում եմ ողջունել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին:
Իրանի Իսլամական Հանրապետության ներգրավվածությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության մեջ, անկասկած, ընդլայնում է տնտեսական փոխգործակցության հնարավորությունները և վայելում մեր լիակատար աջակցությունը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների անունից թույլ տվեք ողջունել նաև Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին: Այսօր նախատեսվում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության 2024-2026 թվականների համատեղ միջոցառումների ծրագրի ստորագրում, ինչը կնպաստի առևտրի ընդլայնմանը և տնտեսական համագործակցության զարգացմանը:
Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել նաև Կուբայի պատվիրակությանը»,-ասաց Փաշինյանը։