Իսրայելը սպառնում է Իրանին
Իսրայելի բանակի (ՑԱԽԱԼ) խոսնակ կոնտրադմիրալ Դանիել Հագարին հայտարարել է, որ Իսրայելը կպատասխանի իր երկրի վրա Իրանի հրթիռային հարձակմանը, գրում է Times of Israel-ը։
«Մենք գտնվում ենք պաշտպանության և հարձակման բարձր պատրաստվածության վիճակում, մենք պաշտպանելու ենք Իսրայելի քաղաքացիներին։ Այս հարձակումը հետևանքներ կունենա: Մենք ծրագրեր ունենք, և կգործենք մեր ընտրած ժամանակին և վայրում»,-նշել է նա։
Իսրայելական բանակը թույլ է տվել իր քաղաքացիներին լքել իրենց ապաստարանները։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ հարձակումը տևել է մոտ մեկ ժամ։
Ավելի վաղ Իրանը բալիստիկ հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահ»-ի առաջնորդների սպանությանը։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ արձակվել է ավելի քան 400 հրթիռ։