Իսրայելի կենտրոնական մասում հատուկ ռեժիմ է սահմանվել
Իսրայելի պաշտպանության բանակը հատուկ միջոցներ է ձեռնարկել քաղաքացիական պաշտպանության ոլորտում, երկրի գրեթե ամբողջ կենտրոնական հատվածում, այդ թվում՝ Երուսաղեմում։ Ի թիվս այլ միջոցների՝ սահմանափակվել են հավաքներն ու կրթական գործունեությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԻՊԲ-ն հայտարարել է իր Telegram ալիքում։
Սահմանափակումները տարածվում են հետևյալ բնակավայրերում՝ Կարմել, Վադի Արա, Մենաշե, Սամարիա, Շարոն, Դան, Յարկոն, Շֆելա, Երուսաղեմ և Շֆելա։
Նոր ուղեցույցների hամաձայն՝ կրթական գործունեությունն այս շրջաններում թույլատրված է միայն այն վայրերում, որտեղ հասանելի են պաշտպանված հաստատություններ կամ ռմբապաստարաններ: Սահմանափակված են 30 մարդուց ավելի բացօթյա հավաքները և 300 մարդուց ավելի հավաքները փակ տարածքներում:
Աշխատանքային գործունեությունը կարող է նույնպես իրականացվել այն վայրերում, որտեղ հասանելի են պաշտպանված տարածքներ:
Այս սահմանափակումները ենթադրում են լողափերի փակում։
Հոկտեմբերի 1-ին հրթիռակոծության են ենթարկվել Թել Ավիվը, նրա շրջակայքն ու հյուսիսային արվարձանները։ Բեկորների ընկնելու հետևանքով տուժել է մեկ մարդ: