Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբն իր ծառայությունն իրականացնում է մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
«Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զորախումբն իր ծառայությունն իրականացնում է բացառապես մշտական տեղակայման վայրում, որը հակամարտության և մարտական գործողությունների գոտուց դուրս է»,- այս մասին «Լուրեր»-ին տեղեկացրել են ՀՀ ՊՆ-ից:
Հիշեցնենք՝ Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հյուսիսային նետեր» գործողության մեկնարկի մասին, հաղորդվում է հարյուրից ավելի զոհերի ու վիրավորների մասին: Թել Ավիվը պնդում է, որ իրենց թիրախում «Հըզբոլլահի» ենթակառուցվածքներն ու օբյեկտներին են: Ի պատասխան իսրայելական հարվածների՝ «Հըզբոլլահը» տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: