Իրանը մերձավորարևելյան միակ պետությունն է, որը կամք և խիզախություն ունի՝ վրիժառական հարձակում իրականացնելու Իսրայելի վրա․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․
«Իրանական վրիժառության գործողությունը տեղի ունեցավ Իսրայելի ուղղությամբ հուժկու հրթիռային հարվածով։
Համացանցում այժմ քարոզչական պայքար է, տեղեկատվության և ապատեղեկատվության հսկայական հոսքերով, ուստի առայժմ շատ վաղ է եզրակացություններ անելու։
Պարզ է մի բան՝ Իրանը մերձավորարևելյան միակ պետությունն է, որը ոչ միայն ունի կամք և խիզախություն վրիժառական հարձակում իրականացնելու Իսրայելի վրա, այլ նաև նման գործողության համար անհրաժեշտ ռազմատեխնիկական ներուժ, որի միայն աննշան մասն է օգտագործվում արդեն երկրորդ նման հարձակման ընթացքում»։