Դավիթ Կարապետյանն ու Ֆաբիեն Արան քննարկել են հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հոկտեմբերի 1-ին Փարիզում հանդիպել է Փարիզի խաղաղության գագաթնաժողովի գլխավոր տնօրենի տեղեկալ Ֆաբիեն Արայի հետ։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։
«Քննարկել ենք հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել միջազգային հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների շուրջ»,- գրել է նա։