Քարին տակի մատույցներում թշնամական ուժերի ոչնչացման առանձին դրվագներ․ՊԲ (Տեսանյութ)
Ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվում են: Կարմի շուկայի ուղությամբ 14:20-ին թշնամական կողմի ձեռնարկած գրոհը ՊԲ կողմից հաջողությամբ կասեցվել է: Հարավ-արևելյան (Մարտունու) ուղղությամբ ևս ՊԲ ուժերը դրսևորում են արդյունավետություն: Նշված հատվածում ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք: Շուշի-Քարին տակ հատվածում թշնամին կրել է մեծաթիվ կորուստներ: Տեսանյութում ներկայացված են Քարին տակի մատույցներում թշնամական ուժերի ոչնչացման առանձին դրվագներ: