Ադրբեջանա-թուրքական ուժերը հրթիռակոծում են Ստեփանակերտը․ թիրախում բազմաբնակարան շենքերն են․ Արցախի ԱԻՊԾ
Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները, մասնավորապես, կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։
«Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։
Թիրախակետում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։
Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա»,- ասված է հայտարարության մեջ։