Ստեփանակերտում Ադրբեջանի հրռիթակոծությունից զոհվածները եղբայրներ են ու նրանց տատիկը (Տեսանյութ)
Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերվա ընթացքում Ստեփանակերտի ինտենսիվ հրթիռակոծության հետևանքով զոհված երեք խաղաղ բնակիչները երիտասարդ եղբայրներ են` Արկադի և Էրիկ Արսենի Հախումյաններն ու նրանց տատը Սվետլանան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հարազատները պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել գիշերվա ժամը 2-ի սահմաններում: Թշնամական հրթիռն ամբողջությամբ ավերել է առանձնատունը: Եղբայրներն այցելել էին 80-ամյա տատին, որն անկողնային հիվանդ է եղել: Առավոտյան «Արմենպրես»-ի թղթակցի նկարահանման պահին փրկարարները դեռևս շարունակում էին որոնողափրկարարական աշխատանքերը:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական վայրագությունը շարունակվում է։
Սա Ստեփանակերտն է հրթիռակոծությունից հետո:
Նշենք, որ Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է:
Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ:Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակների տակից հանել են քաղաքացիների դիերը։