Ստեփանակերտում պայթյունի ձայներ են լսվել. միացել է օդային տագնապի ազդանշանը. ԼՐԱՑՎՈՂ
Ստեփանակերտում պայթյունի ձայներ են լսվել: Ինչպես տեղից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, օդային տագնապի ազդանշանը միացված է: Այս պահին լսվել է երկու պայթյուն:
20:56 - Օդային տագնապի ազդանշանն անջատվեց, սակայն անջատվելուց հետո լսվեց ևս մեկ պայթյուն: