Արևելյան ուղղությամբ ՊԲ ուժերի կողմից ոչնչացվել է թշնամու 2 տանկ, առգրավվել 1 հետևակի մարտական մեքենա. ՊՆ խոսնակ
Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը շարունակվում են. հատկապես ինտենսիվ մարտական գործողություններ են ընթանում ճակատային գծի արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում: Այս մասին Facebook-ի իր էջում ժամը 19-19:30 մոտակայքում գրել է ՊՆ խոսնակ շուշան Ստեփանյանը:
Նա նաեւ հավելել է. «ՊԲ ստորաբաժանումների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը շարունակում է կրել զինտեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ, մասնավորապես՝ արևելյան ուղղությամբ ժամը 14:10-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել է թշնամական ուժերի 2 տանկ, ինչպես նաև առգրավվել 1 հետևակի մարտական մեքենա»: