ANNA News-ը դիվերսիոն խմբի վերացման բացառիկ տեսանյութ է հրապարկել ԼՂ-ից
ANNA News Military կայքն իր յութուբյան ալիքում հրապարակել է բացառիկ տեսանյութ՝ պատմելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբի վերացման մասին:
Աղբյուրը հիշեցնում է, որ թշնամու՝ Շուշիին մոտենալուց հետո ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է համայն հայությանը՝ կոչ անելով շտապել ի պաշտպանություն հնագույն հայկական քաղաքի:
«Այս կոչին արձագանքել են կամավորներ, հարյուրավոր աշխարհազորայիններ մեկնել են ռազմաճակատ. նրանցից շատերը մասնակցել են նաև առաջին արցախյան պատերազմին և հիշում են այս վայրերը: Զինվորականների փոքր խմբի հետ մենք գնացել ենք հետախուզման: Նրանք պետք է զբաղեցնեին լեռնանցքն ու հայտնաբերեին թշնամու դիվերսիոն խումբը: Մեր նյութում դուք կտեսնեք թշնամու դիվերսիոն խմբի հայտնաբերման և աշխատանքի վերաբերյալ բացառիկ կադրեր: Այս մարտից հետո Ադրբեջանի բանակը ստիպված է եղել դադարեցնել այս ուղղությամբ իր հարձակումը»,-գրել է աղբյուրը: