Շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրասիական տնտեսական միություն» թեմային
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրասիական տնտեսական միություն» թեմային: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական ֆորումը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև որպես հրավիրյալ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆին և ԵԱՏՄ-ում դիտորդ Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովը: Տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրերի դիմավորման, այնուհետև՝ համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը: