Մենք կորցրել ենք մեր հայրենիքի մեծ մասը, բայց պետք է ձեզ համար ճիշտ ուղի ընտրենք. Արցախի նախագահն այցելել է համայնքեր
Այցելել եմ Մաղավուզ, Վարնկաթաղ, Մեծ շեն և Մոխրաթաղ համայնքներ, զրուցել բնակիչների հետ, ներկայացրել պետական քաղաքականության շրջանակում սպասվող ծրագրերը, հետաքրքրվել նրանց խնդիրներով, տեղերում առաջարկներ ներկայացրել և հանձնարարականներ տվել համապատասխան պետական գերատեսչություններին՝ դրանց շուտափույթ լուծման ուղղությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Հանգստյան օրերին աշխատանքային այցով Մարտակերտի շրջանում էի: Այցելել եմ Մաղավուզ, Վարնկաթաղ, Մեծ շեն և Մոխրաթաղ համայնքներ, զրուցել բնակիչների հետ, ներկայացրել պետական քաղաքականության շրջանակում սպասվող ծրագրերը, հետաքրքրվել նրանց խնդիրներով, տեղերում առաջարկներ ներկայացրել և հանձնարարականներ տվել համապատասխան պետական գերատեսչություններին՝ դրանց շուտափույթ լուծման ուղղությամբ:
Այցի շրջանակում ծանոթացել եմ նաև այդ համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքներին, որոնք ուղղված են վերջին պատերազմի հետևանքով ավերածությունների վերացմանը, զուգահեռ նաև ազատ բնակֆոնդի վերականգնմանն ու տեղահանված բնակիչներին տրամադրմանը»: