Մարտունիում շմոլ գազի արտանետման հետեւանքով 15 տարեկան երեխա է մահացել. Արցախի ԱԻՊԾ
Մարտունիում շմոլ գազի արտանետման հետեւանքով 15 տարեկան երեխա է մահացել: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում եւ Ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ մասում ժամը 22:10-ին ահազանգ է ստացվել Մարտունի քաղաքի բնակելի տներից մեկում մահացած 15-ամյա բնակիչ Տ.Ղ.-ի մասին:
Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ պատանին գտնվել է լոգարանում եւ մահացել է շմոլ գազի արտանետումից:
Հարգելի հայրենակիցներ
Ներքին գործերի նախարարությունը կրկին զգուշացնում եւ հորդորում է՝ պահպանել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջները եւ ներտնային գազասպառման համակարգի անվտանգ շահագործումը: Զերծ մնալ դժբախտ ելքով պատահարներից եւ արտակարգ իրավիճակից»,- հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։