Արցախի նախագահը հանդիպել է Շուշիի մի խումբ տնտեսվարողների հետ
Մարտի 13-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է մի խումբ շուշեցիների հետ, ովքեր մինչ 2020 թվականի ռազմական գործողությունները տնտեսական գործունեություն են ծավալել Շուշիում, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ պետությունը պատրաստակամ է աջակցել տեղահանված տնտեսվարողներին նոր վայրում իրենց գործունեությունը վեսկսելու հարցում:
Նախագահի հանձնարարությամբ՝ պետական լիազոր մարմինները կուսումնասիրեն տեղահանված ձեռնարկատերերի առաջարկները և առկա հնարավորությունները՝ աջակցող նախագծեր կյանքի կոչելու նպատակով:
Հանդիպմանը մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը: