Ստեփանակերտից ավելի քան 20 ուխտավոր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել է Ամարաս. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը:
Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, Ստեփանակերտից ավելի քան 20 ուխտավոր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարաս վանական համալիր, որը հայտնվել է ԼՂ-ում կողմերի միջև սահմանազատման գծի մերձակայքում:
Խաղապահներն ապահովել են ուխտավորների տեղաշարժի անվտանգությունը դեպի Ամարաս և հետադարձ ուղությամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուսական զորակազմի մասնագետների կողմից պայթյունավտանգ առարկաներից մինչ օրս մաքրվել է 1603 հեկտար տարածք: