Աշոտ Բախշիյանն ազատվել է Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Արմեն Թովմասյանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին ստորագրել է հրամանագիր Աշոտ Օլեգի Բախշիյանին՝ իր դիմումի համաձայն, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկացնում է Արցախ նախագահի աշխատակազմը:
Նախագահի այսօրվա մեկ այլ հրամանագրի համաձայն՝ Արմեն Սերգեյի Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար։