Ղարաբաղում ավարտվել է ռուս խաղաղապահների պատվաստումը «Sputnik-V» պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) ռազմական բուժաշխատողներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում ՌԽԶ անձնակազմի պատվաստումը «Sputnik-V» պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ըստ ժամանակացույցի պատվաստվել է ավելի քան 1900 ռուս զինծառայող: Կորոնավիրուսային նոր COVID-19 վարակի դեմ առաջին պատվաստանյութը ստացել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաեւ` բժշկական հատուկ նշանակության ջոկատների զինծառայողները:
Պատվաստումն իրականացվել է կամավոր կերպով ինչպես տեղակայված շարժական դաշտային հիվանդանոցում, այնպես էլ շարժական բժշկական խմբերի կողմից բոլոր դիտակետերում, որտեղ պատվաստանյութը հասցվել է հատուկ տերմոտարաների մեջ, որոնք ապահովել են դրա անվտանգությունը տեղափոխման ժամանակ: