Ամաչում եմ չնշել այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Յամալը, Կուբարսին կամ Ռաֆինյան․ Պիկե
![](/timthumb.php?src=disc/09-02-25/5d85a1625ab7ee4fe0811a4d64cc613d.jpg&w=450)
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն պատասխանել է այն հարցին, թե արդյոք կատալոնյան ներկայիս թիմից որևէ մեկը կարող էր հայտնվել 2009-ին թրեբլ նվաճած կատալոնական ակումբի մեկնարկային կազմում։
«Ես կասեի, որ դա պատմության լավագույն թիմերից մեկն էր: Չգիտեմ… շատ քչերը կարող էին այնտեղ լինել: Ամաչում եմ չնշել այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Յամալը, Կուբարսին կամ Ռաֆինյան, նրանք այժմ գերազանց մակարդակի վրա են, բայց այն ժամանակ այդ դիրքերում խաղում էին Մեսսին, Պույոլը և այլ աստղեր: Կային Վիլյան, Անրին, Էտո’Օ-ն,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Պիկեն Marca-ին տված հարցազրույցում:
«Բարսելոնայի» հաջորդ հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ փետրվարի 9-ին, «Սևիլյայի» հետ արտագնա խաղում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին։