Բարսելոնայի երեք ֆուտբոլիստներ դեմ են արտահայտվել Ռեշֆորդի տրանսֆերին

Հայտնի է դարձել, որ «Բարսելոնայի» երեք ֆուտբոլիստներ դեմ են արտահայտվել անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի կատալոնական ակումբ տեղափոխությանը։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կապտանռնագույնների» կիսապաշտպաններ Գավին, Պեդրին և Ֆերմին Լոպեսը դեմ են արտահայտվել անգլիացու տրանսֆերին, որը այդ ժամանակ դեռ ներկայացնում էր «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ընդգծվում է, որ այս բոլոր ֆուտբոլիստներն ակումբին խորհուրդ են տվել գործարքի մեջ չմտնել անգլիացու հետ։
Հիշեցնենք, որ Ռեշֆորդը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա «Ասթոն Վիլայում»: Նշվում է, որ եզրային հարձակվողն վարձավճարի ավարտից հետո չի պատրաստվում մնալ Բիրմինգհեմում և ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»: