Հյուրընկալվեցինք Դոհայի «Քատարա» մշակութային գյուղակում. Աննա Հակոբյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալվել է Դոհայի «Քատարա» մշակութային գյուղակում:
«Գլխավոր տնօրեն, մեր լավ բարեկամ Խալիդ ԱլՍուլաիթիի ուղեկցությամբ շրջայց կատարեցինք, ծանոթացանք հիմնադրամի կրթական, մշակութային, հետազոտական և սոցիալական ծրագրերին»,- սոցցանցի իր էջում գրել է Աննա Հակոբյանն ու տեսանյութ հրապարակել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 7-ի երեկոյան ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Դոհայի օդանավակայանից վերադարձել էր Երևան, իսկ Աննա Հակոբյանը «Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության հետ շարունակել էր այցը։