Մուրմանսկի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել

Մուրմանսկի օդանավակայանի աշխատանքներում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Ռոսավիացիա»-ին։
«Քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով Մոսկվայի ժամանակով ժամը 18:38-ին ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մուրմանսկի օդանավակայանի աշխատանքներում»,- հաղորդել են «Ռոսավիացիա»–ից:
Օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում թռիչքներ, օդանավակայանից թռիչքներ ևս չեն իրականացվում: