Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը մինչև 2030 թվականը հնարավոր է․ Կոբախիձե

Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը մինչև 2030 թվականը հնարավոր է։
Euronews-ի հետ հարցազրույցում այս մասին հայտաարրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ շեշտելով, որ գնդակը Բրյուսելի դաշտում է, և Եվրամիությանն ավելի շատ ճկունություն է անհրաժեշտ նոր անդամներ ընդունելու հարցում:
«Մեր հարաբերությունների ներկա վիճակը մեզ համար անընդունելի է։ Մենք շահագրգռված ենք ԵՄ-ի հետ առողջ հարաբերություններով, ինչը չենք տեսնում այս փուլում։ Բայց մենք համոզված ենք, որ դրա պատճառը ոչ թե Վրաստանի քաղաքականությունն է, այլ Վրաստանի նկատմամբ եվրոպական բյուրոկրատական քաղաքականությունը։ Այսպիսով, եթե այս քաղաքականությունը փոխվի, ամեն ինչ կկարգավորվի»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Նրա խոսքով՝ Թբիլիսին կշարունակի անշեղորեն շարժվել դեպի այդ նպատակը, և ակնկալում է, որ առաջիկա տարիներին Վրաստանի նկատմամբ մոտեցումը կփոխվի: