Թրամփը չի պատրաստվում արտաքսել արքայազն Հարիին ԱՄՆ-ից
![](/timthumb.php?src=disc/09-02-25/f972ab2ac1501088a8a6b320fa128ef8.jpg&w=450)
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին կարող է հանգիստ շունչ քաշել Կալիֆոռնիայի Մոնտեսիտո քաղաքում, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է բրիտանական ինքնաքսորված թագավորի արտաքսումը, գրում է New York Post-ը։
Հարրիի ներգաղթի կարգավիճակը Վաշինգտոնում դատական գործի առարկա է: Heritage Foundation-ը պնդում է, որ նա, հնարավոր է, թաքցրել է նախկինում թմրանյութերի անօրինական օգտագործումը, ինչը նրան թույլ չի տա ԱՄՆ վիզա ստանալ:
Բայց նախագահը ուրբաթ օրը New York Post-ին ասել է, որ ինքը շահագրգռված չէ արքայազն Հարիին երկրից «դուրս շպրտել»:
«Ես չեմ ուզում դա անել։ Ես նրան հանգիստ կթողնեմ։ Նա արդեն բավական խնդիրներ ունի կնոջ հետ։ Նա սարսափելի է»,- ասել է Թրամփը։
Օգտվելով առիթից՝ ԱՄՆ նախագահը գովաբանել է Հարրիի ավագ եղբորը՝ գահաժառանգ արքայազն Ուիլյամին, ում նա հանդիպել է Փարիզում դեկտեմբերին՝ Աստվածամոր տաճարի բացման արարողության ժամանակ։
«Կարծում եմ՝ Ուիլյամը հրաշալի երիտասարդ է», - ասել է նա։
Սասեքսի դուքսն ու նրա ամերիկուհի կինը՝ Մեգան Մարքլը, տարիների ընթացքում իրենց դժգոհությունն են արտահայտել Թրամփի նկատմամբ, ընդ որում, դքսուհին ժամանակին ԱՄՆ նախագահին անվանել է «պառակտող» և «միզոգին»:
Թրամփն, իր հերթին, Հարրիին Մարքլի «ստրուկ» է անվանել։