14-ամյա Հակոբը տան միակ տղան էր, տաղանդավոր երաժիշտ․ նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Փետրվարի 6-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Հակոբ Հակոբյանը։ Նա Մարտունի քաղաքից էր։
Oragir.News-ի տեղեկություններով՝ տղային վրաերթի ենթարկողը եղել է կին, Երևանից։
Պատանուն ճանաչողների խոսքով՝ հրաշալի երաժիշտ էր։ Մարտունու 2-րդ դպրոցում էր սովորում, տան միակ տղան էր․
«Տաղանդավոր, աշխույժ, բարի պատանի էր, մասնակցում էր շատ միջոցառումների և փայլում էր իր տաղանդով։ Նվագում էր թե՛ փողային գործքներ, թե՛ հարվածային գործիքներ։ Ուղղակի ցավալի է, խոսքեր չեմ գտնում»։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին 14-ամյա տղան վրաերթի էր ենթարկվել Մարտունի քաղաքում։
© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2025/02/08/144582