Թիկնիզյանի գործակալը նշել է, թե որտեղ է ցանկանում խաղալ Նաիրը
![](/timthumb.php?src=disc/09-02-25/ca1ed09af414af9435ac5b6269f8ca54.jpg&w=450)
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկավայի «Լոկոմոտվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի Գործակալ Ալեքսանդր Կլյուևը նշել է, թե որտեղ է ցանկանում խաղալ իր հաճախորդը։
«Թիկնիզյանը ցանկանում է իր ուժերը փորձել Եվրոպայում, բայց մենք հարգում ենք «Լոկոմոտիվի» հետ ունեցած պայմանագիրը։ Մենք լավ հարաբերություններ ունենք ակումբի ղեկավարության հետ։ Նաիրն այս պահին ամբողջությամբ կետրոնացած է մոսկովյան ակումբում իր ելույթների վրա,- Armsport-ի փոխանցմամբ՝ Կլյուևի խոսքերն է մեջբերում Sport-Express-:
Transfermarkt-ը 25-մայա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը «երկաթուղայինների» կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։