Մոդին Թրամփի հետ կքննարկի մաքսատուրքերի նվազեցումը և սպառազինության մատակարարումների ավելացումը
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մտադիր է հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել մաքսատուրքերի նվազեցումը, ինչպես նաև էներգառեսուրսների և սպառազինության մատակարարումների ավելացումը: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով հնդիկ պաշտոնյաների:
Ակնկալվում է, որ Մոդին Վաշինգտոն կժամանի փետրվարի 12-ին և Թրամփի հետ կհանդիպի փետրվարի 13-ին: Աղբյուրի հաղորդմամբ՝ նա կարող է հանդիպել նաև Իլոն Մասկի և ամերիկացի այլ գործարարների հետ։
Bloomberg-ի աղբյուրը նշել է, որ Նյու Դելին պատրաստ է քննարկել 2019 թվականին ամերիկյան ապրանքների հանդեպ սահմանված որոշ մաքսատուրքերի փուլային վերացման հարցը՝ ի պատասխան Վաշինգտոնի նման գործողությունների:
Թրամփի հետ հանդիպումից առաջ Մոդին փետրվարի 10-ին կայցելի Ֆրանսիա և կհանդիպի նախագահ Էմանուել Մակրոնի հետ