Նավթի համաշխարհային գները աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրային բորսաներում նավթի համաշխարհային գները աճում են: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի թեթև նավթի հուլիսյան մատակարարումներն աճել են 0.09 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 44.50 դոլար:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մատակարարումները օգոստոսի դրվածքով աճել են 0.13 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 46.98 դոլար: