Նավթի համաշխարհային գները աճում են
Էլեկտրոնային սակարկությունների ընթացքում Լոնդոնի և Նյու Յորքի առևտրային բորսաներում նավթի համաշխարհային գները աճում են: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի թեթև նավթի օգոստոսյան մատակարարումները նվազել են 1,09%՝ կազմելով բարելի դիմաց 48,41 դոլար:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մատակարարումները օգոստոսի դրվածքով նվազել են 0,84%՝ կազմելով բարելի դիմաց 50,62 դոլար: