Նավթի համաշխարհային գները աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրային բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ժամանակ նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի թեթև նավթի օգոստոսյան մատակարարումներն աճել են 0.39 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 46.70 դոլար:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մատակարարումները օգոստոսի դրվածքով բարձրացել են 0.39 տոկոս՝ կազմելով բարելի դիմաց 49.10 դոլար: