Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրային բորսաներում էլեկտրոնային աճուրդների ընթացքում նավթի համաշխահային գներն աճում են: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի թեթև նավթի սեպտեմբերյան մատակարարումները բարձրացել են 0.20 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 50.27 դոլար:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մատակարարումները սեպտեմբերի դրվածքով աճել են 0.13 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 52.79 դոլար: