Մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր
Oragir.News-ի տեղեկություններով՝ երեկ հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Ավալյանը Իջևանի շրջանի Ազատամուտ գյուղից էր։
Հիշեցնենք, որ երեկ Պաշտպանության նախարարության զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով։