Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրային բորսաներում էլեկտրոնային աճուրդների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրւոմ է «Gazeta.ru»-ն:
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի օգոստոսյան մատակարարումներն աճել են 0.02 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով 46.03 դոլարի:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մատակարարումները սեպտեմբերի դրվածքով բարձրացել են 0,06 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով 48.45 դոլարի: