Մայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան: Այս մասին հայտնում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջից:
Նշենք, որ շարժումը մեկնարկել է մայիսի 4-ից Կիրանց գյուղից: Այն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը: Երթի մասնակիցների պահաջն է դադարեցնել սահմազանազատման եւ սահմանագծման այս գործընթացը եւ միակողմանի զիջումները:
Նշենք, որ մայիսի 8-ին «Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնության անդամները Գյումրիից ավտոերթով կմիանան շարժման անդամներին: