Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին
![](/timthumb.php?src=disc/08-02-25/eef5dec425da15ca86178fcb58180e68.jpg&w=450)
Բալթյան երեք երկրները՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան փտրվարի 8-ի առավոտյան պաշտոնապես անջատվել են ռուսական էներգահամակարգից և պատրաստվում են փետրվարի 9-ին միանալ եվրոպական էներգետիկ ցանցին, հայտնում է Associated Press-ը
«Բալթյան էներգետիկ համակարգը վերջապես մեր ձեռքում է, այն լիովին մեր վերահսկողության տակ է»,- լրագրողներին ասել է Լիտվայի էներգետիկայի նախարար Ժիգիմանտաս Վայչինասը։
Նշվում է, որ Բալթյան էներգահամակարգը խորհրդային շրջանի էներգահամակարգից անջատվելուց հետո 24 ժամ կաշխատի ինքնուրույն։ Եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, ապա կիրակի՝ փետրվարի 9-ի կեսօրից հետո էներգահամակարգը կմիավորվի եվրոպական էներգետիկ ցանցերի հետ՝ Ֆինլանդիայի, Շվեդիայի և Լեհաստանի միջոցով: