Հեռացված վարորդները 4 ժամ է՝ սպասում են. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրինությունը դեռ չի ընդունել նրանց
Oragir.News-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 18։00-ին, ավտոբուսի վարորդները, որոնց աշխատանքից հեռացրել էին, պետք է հանդիպում ունենային, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրինության հետ։
Չնայած հանդիպումը ժամը 18։00-ին էր նախատեսված, Oragir.News-ը պարզեց, որ վարորդները դեռ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրինության հետ չեն հանդիպել, և չգիտեն էլ, թե երբ պետք է իրենց ընդունեն։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի հայտարարություն էր տարածել, որ «Երևանի ավտոբուս ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։
Հիշեցնենք, որ երեկ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից իրականացված գործադուլի հետևանքով, 18 վարորդ ազատվել էին աշխատանքից, սակայն վերջին տվյալներով աշխատանքից հեռացված վարորդների թիվը արդեն 35-ի հասել։