ՌԴ-ն պատրաստ է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման Թբիլիսիի ցանկության դեպքում. Զախարովա
![](/timthumb.php?src=disc/04-12-24/3622e3af2025b4e8260002e889b2723d.jpg&w=450)
Ռուսաստանը պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ այնքանով, որքանով Թբիլիսին պատրաստ է դրան։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման հետագա հեռանկարներին, ապա մենք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով այնքան, որքան պատրաստ է դրան Թբիլիսին»,- Զախարովայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։