Շղթայական ավտովթար՝ Երևանում. վիրավոր կա
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:25-ի սահմաններում Սարալանջի փողոցում բախվել են «Nissan», 2 «Hyundai» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Արաբկիրի թիվ 1 ենթակայանի շտապօգնության բժիշկը, վերջինը մինչ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի ժամանումը, վիրավորին առաջին բուժօգնությունն է ցուցաբերել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է սպիտակ «Nissan»-ը, որը սարալանջի փողոցից դեպի Արաբկիր վարչական շրջան ընթանալիս բախվել է հանդիպակաց գոտում երթևեկող ավտոմեքենաներին,ինչի հետևանքով էլ իր ավտոմեքենայի անվահեծաններից մեկը կոտրվել է: