Ռեալն ու Մանչեսթեր Յունայթեդը կարող են փոխանակվել խաղացողներով
Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կարող են փոխանակվել խաղացողներով, Armsport-ի փոխանցմամբ՝ հայտնում է El Gol Digital-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատատաները» պատրաստ են թիմի պորտուգալացի պաշտպան Դիոգու Դալոյին ուղարկել Մադրիդ, նրա փոխարեն ընդունելով «սերուցքայինների» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյին։
Ավելի վաղ նշվում էր, որ «Ռեալը» պատրաստ չէ վճարել 50 միլիոն եվրո մանկունյացիների 25-մյա խաղացողի համար։
Նշենք, որ Transfermarkt-ը Ռոդրիգոյի տրանսֆերայի արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո, իսկ Դալոյինը 40 միլիոն եվրո։