Խանդանյանը ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյի նիստին ներկայացրել է Ուզբեկստանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ իր դիտարկումները
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը Մալթայի մայրաքաղաք Վալետտայում մասնակցում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստին, որի ընթացքում ամփոփվում է կազմակերպության վերջին ամիսների աշխատանքը, ինչպես նաև սահմանվում առաջնահերթությունները հաջորդ տարվա համար: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Նիստի ընթացքում որպես ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար ներկայացրել եմ Ուզբեկստանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ իմ դիտարկումները: ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյի նիստն անցկացվում է ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ նիստին զուգահեռ»,- գրել է նա։