Մեր նպատակն է ստեղծել համակարգ, որը կդարձնի երևանցիների առօրյան ավելի հարմարավետ․ Ավինյան (տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, դիմելով մայրաքաղաքի բնակիչներին, մանրամասներ է ներկայացրել տրանսպորտի ոլորտում բարեփոխումների վերաբերյալ։
«Մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ։
Այս տարի ձեռք բերեցինք 171 նոր ավտոբուսներ, որոնք առաջիկայում կսպասարկեն մեր քաղաքացիներին, իսկ 15 նոր տրոլեյբուսներն արդեն շահագործվում են։
Ավելացրել ենք հասարակական տրանսպորտի համար առանձնացված գծերը , ներդրել վճարման նոր հնարավորություններ. սրան զուգահեռ շարունակում ենք մի շարք այլ աշխատանքներ՝ ոլորտի բարելավման ուղղությամբ։
Մեր նպատակն է ստեղծել համակարգ, որը կդարձնի երևանցիների առօրյան ավելի հարմարավետ»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։