Ֆլիկի և Լևանդովսկու ջրերը սկսել են նույն առվով չհոսել․ ինչ է պատահել
Լա լիգայի 16-րդ տուրի «Մալյորկայի» դեմ խաղում (1:5) «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ Ենթադրվում է, որ այս կերպ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը որոշել է պատժել լեհին։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է La Vanguardia-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Լևանդովսկին այժմ ավելի շատ կենտրոնացած է իր անհատական նպատակների, քան թիմային աշխատանքի վրա, և դա սկսել է նյարդայնացնել գերմանացուն: «Մալյորկայի» հետ խաղում հարձակվողին պահեստայինների նստարանին թողնելով՝ Ֆլիկը հասկացրեց նրան, որ այս մոտեցումը սխալ է, և թիմում անձեռնմխելի խաղացողներ չկա։ Բացի այդ, Լևանդովսկին մեծ հեղինակություն չունի հանդերձարանում, քանի որ նա չկա չորս ավագների թվում։
Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա հարձակվողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։