Աշխատանքից ազատված ավտոբուսի վարորդները վաղը դիմում կգրեն եւ կվերադառնան աշխատանքի
Նախօրեին աշխատանքից ազատված վարորդները վաղը առավոտյան դիմումներ կգրեն եւ կվերադառնան աշխատանքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց աշխատանքից ազատված վարորդներից մեկը՝ նշելով, որ այդպես են պայմանավորվել «Երևան ավտոբուս» ընկերության ղեկավարների հետ:
Նշենք, որ նախօրեին վարորդները բողոքի ակցիա էինանցկացրել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում, պայմանների բարելավվում: Ակցիայից հետո 32 վարորդ ազատվեց աշխատանքից, նրանց պահանջներն այդպես էլ չկատարվեցին: