Երեկ իմացածիցս հետո ուղղակի շոկի մեջ եմ, ուզում էի անձամբ իրեն խեղդել․ Ալեն Սիմոնյանը՝ Աղազարյանի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հայտնել, թե ինչ արտահոսք է արել ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը։
«Վարչապետը հաճախ է հանդիպում խմբակցության հետ, իր միջազգային հանդիպումների, հարևան երկրի ղեկավարի հետ հանդիպումներից մանրամասներ է ներկայացնում, պարզվում է՝ այդ կոմունիկացիայի ընթացքում ինֆորմացիաներ կան, որ դուրս են եկել ու հայտնվել մամուլում»,- Armlur-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը։
Նա նշեց, թե ԱԺ պատգամավորները պետք է իմանան, որ իրենք իրավունք չունեն հրապարակելու գաղտնի ինֆորմացիաները։
«Երեկ ուզում էի անձամբ խեղդել Աղազարյանին, մարդը չի զղջում ուղղակի։ Երեկ իմացածիցս հետո ուղղակի շոկի մեջ եմ։ Մինչև այդ ինչ-որ կերպ ուզում էի օգնել Աղազարյանին։ Ցավում եմ, որ ուղղակի շատ բան չեմ կարող ասել,- նշել է Աղազարյանը։